Ուկրաինան պատրաստ Է Ռուսաստանին 386 դոլար վճարել հազար խորանարդ մետր գազի դիմաց
Նմանատիպ
Ուկրաինան պատրաստ Է Ռուսաստանին 386 դոլար վճարել հազար խորանարդ մետր գազի դիմաց: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Ուկրաինայի ազգային բանկի նախագահ Ստեպան Կուբիվը, որը ներկայում աշխատանքային այցով գտնվում Է ԱՄՆ-ում:
Նա նաեւ նշել Է, որ երկիրը կկատարի բոլոր պարտավորություններն առկա պարտքերի ուղղությամբ: «Ուկրաինան միշտ Էլ վարկատուներին վճարել Է ժամանակին՝ հիմնվելով շուկայական եւ պայմանագրային գների վրա: Մենք կվճարենք մեր բոլոր պարտքերը, այլ կերպ չի Էլ լինի»,- պարզաբանել Է Կուբիվը:
Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սեւծովյան նավատորմի վերաբերյալ «խարկովյան համաձայնագրերի» չեղարկման առնչությամբ ստորագրել Է որոշում Ուկրաինայի համար գազի զրոյական մաքսերի վերացման մասին, ինչն ինքնաբերաբար նշանակում Է Կիեւին մատակարարվող գազի գնի բարձրացում մինչեւ 485 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում