ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկում կիրականացնի
14/04/2014 11:56
Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն’ԵԱՀԿ-ն ապրիլի 15-ին մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշտադիտարկումը տեղի կունենա Թովուզի շրջանում: Հայկական կողմում մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն:
Հակառակ կողմում մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվեդբերգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում