Արևմուտքից է կախված Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ սկսվելը.Չուրկին
Նմանատիպ
Կիրակի օրը ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքից է կախված կսկսվի Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ, թե ոչ: Նրա խոսքերով «Ուկրաինայի հարավ-արևելքում շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որի հետագա սրումը պետք է անհապաղ կանխվի»:
«Հենց արևմուտքից է կախված քաղքացիական պատերազմ խուսափելու հնարավորությունը»,-նշել է ՌԴ-ի ներկայացուցիչը: Նա կոչ է արել դադարել Ուկրաինայի հարավ-արևմուտքում տեղի ունեցող գործողություններում փնտրել «Ռուսաստանի ձեռքը»:
Նրա կարծիքով, եթե իրավիճակը Ուկրաինայում վատթարագույն սցենարով ընթանա, ապա դրա մեղքը 99 տոկոսով արևմտյան երկրների խղճի վրա կլինի:
«Կիևը զինվորակներ է ուղղարկել դեպի երկրի արևելք, քանի որ մի շարք քաղաքներում օրինապահ մարմինները անցել են ցուցարարների կողմը»,- հայտատրարել է Չուրկինը:
«Ապրիլի 17-ին Ժենևում Ուկրաինայում իրավիճակի կարգավորման նպատակով կայանալիք հանդիպումը կարող է խափանվի, եթե Կիվյան իշխանությունը սկսի ռազմական գործողություններ երկրի հարավ- արևելքում»,- ընդգծել է Չուրկինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում