Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Ռաքնուսի բարձունքների վրա
Նմանատիպ
Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Կալամունի շրջանում Ռաքնուսի բարձունքների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել, որոնցից ոմանք «Ջաբհա ալ Իսլամիա» խմբավորման անդամներ են: Ոչնչացվել են նրանց թաքստոցները և մեծ քանակությամբ զենքերը: Ռազ մական աղբյուրները տեղեկացնում են, որ Ռաքնուսում ոչնչացվել են զինված խմբավորումների բանակումների վայրերը: Բանակը վերահսկողություն է հաստատել Թել Ռաս Տահուն, Թել Ջամիա Նուր, ինչպես նաև Թել Մահմիա Տույուր տարածքների վրա: Ռազմակավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքների վրա վերասկողության հաստատմամբ փակվել է զինյալների ճանապարհը Լիբանանի և Ռաքնուսի միջև, որտեղով նրանք տարածվում են Սիրիայի տարբեր շրջաններում:
Մյուս կողմից’ սիրիական բանակը հարձակվել է սիրիա-հորդանանյան սահմանի ռազմակետերի մոտ գտնվող զինյալների հավաքատեղիների վրա՝ մեծ կորուստներ պատճառելով նրանց:
Արևելյան Ղուտայում և Ադրա քաղաքում տեղի ունեցած մարտերի ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել:
Ավելի վաղ սիրիական բանակը վերահսկողություն էր հաստատել Ռաքնուս գյուղի վրա:
ՄԱԿ-ի տվյալներով , Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը:
Զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում