Ղրիմից այլևս զենք չի հանձնվելու Ուկրաինային
Նմանատիպ
ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը կասեցրել Է Ղրիմից զենքի ու ռազմական տեխնիկայի հանձնումն Ուկրաինային, որպեսզի դրանք չօգտագործվեն այդ երկրի արեւելքի եւ հարավ-արեւելքի խաղաղ բնակչության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, ապրիլի 15-ին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Անատոլի Անտոնովը:
«Կցանկանայի հիշեցնել, որ ՌԴ-ն կատարում Է իր միջազգային պարտավորությունները, եւ Փարիզյան խարտիայի շրջանակներում, Հելսինկյան ակտի, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի որոշումների շրջանակներում պարտավորություններ Է ստանձնել զենք չմատակարարել թեժ կետեր կամ զսպվածություն ցուցաբերել նման մատակարարումների հարցում»,-ասել Է նա:
Փոխնախարարի խոսքով՝ Ուկրաինայի արեւելքն ու հարավ-արեւելքը ներկայում թեժ կետ են:
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության առաջին փոխնախարար բանակի գեներալ Արկադի Բախինը հայտնել Է, որ ավելի քան 9 հազար ուկրաինացի զինվորականներ եւ քաղաքացիական անձնակազմի 7 հազար աշխատակիցներ են ընդունվել ՌԴ-ի զինված ուժեր:
«Այսօրվա դրությամբ նշված կատեգորիայի 9,2 հազար զինծառայողներ առաջնահերթ կարգով ստացել են ՌԴ-ի քաղաքացիություն, պարտավորագրով զինվորական ծառայության են ընդունվել ՌԴ-ի զինուժերում եւ նշանակվել զինվորական պաշտոնների»,-ասել Է նա: Նրանց թվում են 2,7 հազար սպա, 1,3 հազար պրապորշչիկ եւ միչման, 5 հազարից ավելի զինվորներ, նավաստիներ, սերժանտներ ու ավագներ, ինչպես նաեւ 191 կուրսանտ:
Բացի այդ, «քաղաքացիական անձնակազմի 7 հազարից ավելի ներկայացուցիչներ աշխատանքի են ընդունվել եւ պաշտոնների նշանակվել ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի զորամասերում եւ ստորաբաժանումներում:
Ուկրաինայի բանակի՝ ՌԴ-ի զինուժեր ընդունված նախկին սպաների համար ուսուցում կկազմակերպվի լրացուցիչ կրթության ծրագրերով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում