Սեւծովյան շելֆի պաշարները գնահատվում են 435,1 միլիոն տոննա նավթ եւ 1,97 տրիլիոն խորանարդ մետր գազ

Սեւծովյան շելֆի պաշարները գնահատվում են 435,1 միլիոն տոննա նավթ եւ 1,97 տրիլիոն խորանարդ մետր գազ

Սեւծովյան ափամերձ ծանծաղուտի ածխաջրածնային պաշարները գնահատվում են 435,1 միլիոն տոննա նավթ եւ 1,97 տրիլիոն խորանարդ մետր գազ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դա հետեւում Է զեկույցի նախագծից, որը Ռուսաստանի նախագահի համար պատրաստել Է «Էներգետիկայի եւ ֆինանսների ինստիտուտը»՝ վկայակոչելով «Չեռնոմորնեֆտեգազ» ընկերության տվյալները:

Ափամերձ ծանծաղուտի հյուսիսարեւմտյան մասի պաշարները կազմում են 50,4 միլիոն տոննա նավթ եւ 495,7 միլիարդ խորանարդ մետր գազ, Ազովի ծովի ափամերձ ծանծաղուտինը՝ 25,3 միլիոն տոննա նավթ եւ 388 միլիարդ խորանարդ մետր գազ, Մերձկերչյան գոտունը՝ 126,8 միլիոն տոննա նավթ եւ 321,2 միլիարդ խորանարդ մետր գազ:

Խորջրյա ափամերձ ծանծաղուտի պաշարները գնահատվում են 232,6 միլիոն տոննա նավթ եւ 766,6 միլիարդ խորանարդ մետր գազ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում