Դոնեցկում գրավել են քաղաքպետարանի շենքը
16/04/2014 13:13
Նմանատիպ
Դոնեցկում զինված և դիմակներով մարդիկ իրենց վերահսկողությոն տակ են վերցրել քղաքապետարանի շենքը: Այս մասին է հայտնում Lenta.ru-ն՝ հղում կատարելով «Остров» -ին:
Հայտնի է, որ այդ մարդիկ զենք չեն գործադրել, ուղղակի մտել են և դիմադրության չտեսնելով գրավել շենքը: Քաղաքապետարանի աշխատակիցները շարունակել են մնալ իրենց տեղերում:
«Оплота»-ի դոնեցկյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտնել է, որ քաղքապետարանը շարունակելու է նորմալ ռեժիմով աշխատել: Նա նաև հայտնել է, որ Գերագույն ռադան պետք է օրենք ընդունի մարզում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում