Twitter-ը Թուրքիայում գրասենյակ չի բացի
Նմանատիպ
Twitter-ի ղեկավարությունը Թուրքիայում գրասենյակ չի բացի: Wall Street Journal պարբերականի հետ զրույցում նման հայտարարություն է արել Twitter-ի հանրային քաղաքականության հարցերով ղեկավար Քոլին Քրոուվելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քրոուվելը նշել է, որ Թուրքիա կատարած իրենց այցի ընթացքում իրենք որևէ համաձայնության չեն եկել թուրքական իշխանությո ւնների հետ գրասենյակ բացելու հարցում:
Օրեր առաջ Twitter-ի ղեկավարությունը ժամանել էր Թուրքիա’ տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների պետական մարմնի ներկայացուցիչների հետ քննարկելու երկում Twitter-ի գրասենյակ բացելու հարցը:
Մարտի 20-ի ժամը 23:00-ի սահմաններում Թուրքիայում արգելափակվել էր մուտքը Twitter սոցիալական ցանց: Նախքան այդ մասին հայտնի դառնալը, նախընտրական քարոզչության
ժամանակ Բուրսայում ելույթ ունենալիս վարչապետ Էրդողանը հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր. բոլորը հիմքից արմատախիլ ենք անելու: Մեզ չի հուզում, թե արտաքին աշխարհն այսպես կամ այնպես կասի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում