Ռուսաստանում հսկայական նավթահանք է հայտնաբերվել

Ռուսաստանում հսկայական նավթահանք է հայտնաբերվել

Փոքրիկ АФБ ընկերությունը  ՌԴ-ի Աստրախանի շրջանում հսկայական նավթահանք է գտել, որի պաշարները կազմում են ավելի քան 300 մլն տոննա: Դրա մասնաբաժինը հնարավոր է, որ պատկանում է «Внуково» օդանավակայանի տնօրեն Վիտալի Վանցևին: Այս մասին է հայտնում vedomosti.ru-ն:

Բնական ռեսուրսների և բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկին հայտարարել է, որ Աստրախանի շրջանում հայտնաբերվել է խոշոր նավթահանք: Նավթահանքը ստացել է «Великое» անվանումը: «Նավթահանքի պաշարները աննախադեպ են ՝մոտ 300 մլն տոննա նավթ և 90 մլրդ խրդ. մ գազ,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:Այդպիսի խոշոր հայտանգործություն վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանում չի եղել»:

Չնայած նրան, որ АФБ-ն եկամուտ սկսելու է ստանալ միայն յոթ տարի անց, սակայն այս պարագայում էլ նա բոլոր շանսերն ունի մտնել Ռուսաստանի նավթային էլիտա:

Խոշոր նավթահանքի բացահայտումը ցնցող նորություն է նավթային շուկայի համար:«Великое» նավթահանքը հետաքրքիր կլինի բոլոր նավթային ընկերություներին, քանի որ ծրագիրը ունի բոլոր միջոցները նավթ արտահանելու համար: Հատկապես նրա հետ կցանկան համագորշակցել մոտակայքում գտնվող նավթ արդյունահանող ընկերություները, մասնավորապես՝ «Роснефть»-ը և «Лукойл»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում