Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Քեսաբի Չալմա գագաթի վրա

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Քեսաբի Չալմա գագաթի վրա

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Չալմայի գագաթի վրա, որը համարվում է վերջին շրջանում 45 բարձունքից հետո կատարված առաջին մեծ հաջողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Լաթաքիայի տեղեկատվական ցանց ֆեյսբուքյան էջը, Չալման կարևոր ռազմավարական նշանակություն ունի Քեսաբում:

Սիրիական բանակը ապրիլի 17-ին ոչնչացրել է Լաթաքիայի Խան ալ Ջուզ տարածքում գտնվող զինյալների զինապահեստը: Դրա հետ մեկտեղ զինյալներ են սպանվել: Սիրիական բանակը Նաբիին և Դաբսա շրջաններում հարձակումներ է իրականացնում զինյալների հավաքատեղիների ուղղությամբ: Բացի այդ, բանակը ոչնչացրել է Ջաբալ Քուզ և Մահմիա Ֆրենլք տարածքներում զինյալների ինքնաշեն պաթուցիկ սարքավորումներ և թուրքական շտապ օգնության մեքենան:

Ավելի վաղ Չալմա ռեստորանի շրջակայքում 19 զինյալներ են սպանվել, տասնյակներ վիրավորվել են: Պարզվել է, որ նրանց մեծամասնությունը սիրիացիներ չեն:

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում