Եղիսաբեթ Բ թագուհին այսօր նշում է 88-ամյակը

Միացյալ Թագավորության միապետ Եղիսաբեթ Բ թագուհին, ով իր պետության ու ժողովրդի խորհրդանիշն է, ապրիլի 21-ին տոնում է ծննդյան օրը. լրանում է նրա 88 տարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թագուհու 88-ամյակի առթիվ Բուքինգհեմյաn պալատը հրապարակել է միապետի նոր պաշտոնական դիմանկարը, որը հեղինակել է Բրիտանիայի լավագույն լուսանկարիչներից Դևիդ Բեյլին: «Ես մշտապես թագուհու մեծ երկրպագուն եմ եղել: Նա շատ բարի աչքեր ունի’ չարաճճի փայլով: Ինձ միշտ դուր են եկել ուժեղ կանայք, իսկ նա շատ ուժեղ կին է»,- նշել է 76-ամյա Բեյլին:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա Վինձորը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում: Սակայն, ավանդույթի համաձայն, թագուհու ծննդյան օրը Մեծ Բրիտանիայում պաշտոնապես նշում են հունիս ամսվա առաջին հանգստյան օրերին’ որպես համազգային մեծ տոն: Այդ օրը տեղի են ունենում համայնական միջոցառումներ’ «Ազգային գերբի կամ դրոշի հանդիսավոր դուրս բերումը» (Trooping the Colours), արքայական հեծյալ պահակազորի շքերթը (Horse Guards Parade), ինչպես նաև Hype Park-ում’ շքեղ հրավառություն ու համերգով ուղեկցվող երեկույթ:

Տարբեր օրերի թագուհու ծնունդը հանդիսավոր նշում են Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Բերմուդյան կղզիներում, ինչպես նաև’ Անգլիային ենթակա նախկին գաղութներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում