Ռուսաստանի մի շարք քաղաքներում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ռուսաստանի մի շարք քաղաքներում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ռուսաստանի մայրաքաղաքում, մի շարք այլ քաղաքներում ու գյուղական համայնքներում անցկացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ռուսաստանի «Երկրամաս» հայկական թերթի տեղեկատվական կենտրոնից, ֆիլմերի ցուցադրություներ, հուշ-երեկոներ, ծաղ կեպսակ դնելու արարողություններ կիրականացվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարում, Պերմում, Ուլյանովսկում, Կալինինգրադում, Կալուգայում, Տյումենում, Յարոսլավլում, Նովոսիբիրսկում, Ղրիմում, Նովոռոսիյսկում, Ստավրապոլում:

Մոսկվայում ապրիլի 22-ին’ 17:30-ին, Նեկրասովի անվան Կենտրոնական գիտական գրադարանում կանցկացվի Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության զոհերի հիատակին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումը համատեղ իրականացնում են «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնը, «Արարատ» հայկական մշակութալուսավորչական համայնքը և «Ռուս-հայկական ընկերակցություն» մոսկովյան կազմակերպությունը: Երեկոյին կմասնակցեն հասարակական ու քաղաքական գործիչները: Միջոցառմանը կհնչեն տարբեր երկրների կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ: Երեկոյի շրջանակներում կբա ցվի գյումրեցի երիտասարդ նկարիչ Վաչագան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը’ նվիրված ինչպես Հայող ցեղասպանությանը, այնպես էլ Հոլոքոստին:

Ապրիլի 24-ին’ ժամը 13:00-ին, Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» (մետրոյի «1905 թվականի փողոց» կայարանի մոտ) հրապարակում տեղի կունենա ցույց «Հայերի ցեղասպանություն’ մարդկության դեմ ուղղված հանցագործություն» խորագրով: Այդ բողոքի ցույցով ռուս հասարակությունը հարգանքի տուրք կմատուցի ցեղասպանված հայ անմեղ զոհերի հիշատակին’ դատապարտելով մարդկության դեմ իրականացված հանցագործությունը և պահանջելով Թուրքիայի կողմից պաշտոնապես ցեղասպանության ճանաչում: Բողոքի ցույցի ժամանակ ելույթ կունենան ՌԴ Պետդումայի ներկայացուցիչներ, քաղաքագետներ ու Մոսկվայում գտնվող ազգային համայնքների ներկայացուցիչներ: Բողոքի ցույցը համաձայեցված է Մոսկվայի քաղաքապետարանի հետ:

Ապրիլի 23-ին’ ժամը 19:00-ին, Սանկտ Պետեբերուրգում Սմոլնի տաճարում տեղի կունենա համերգ, ապրիլի 24-ին’ ժամը 16:00-ին, Սուրբ Եկատերինայի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ կմատուցվի, այնուհետև ծաղիկներ կդնեն խաչքարի մոտ, կանցկացվի «Արցունքից դեպի հաղթանակ» ակցիան, Նկարիչների միությունում ժամը 18:00-ին կբացվի ցուցադրություն:

Դոնի Ռոստովում արդեն ապրիլի 20-ից մեկնարկել են տարբեր կրթական, մշակութային միջոցառումներ: Ապրիլի 23-ին տեղի կունենա ֆիլմի ցուցադրություն, հանդիպում ռեժիսորի հետ: Ապրիլի 24-ին և 25-ին ևս նախատեսվում են հիշատակի միջոցառումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում