Իրանի և ՌԴ-ի ԱԳ նախարարները հանդիպել են

Իրանի և ՌԴ-ի ԱԳ նախարարները հանդիպել են

Ռուսաստանում ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է իր իրանցի գործընկեր Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:

Ինչպես տեղեկացնումէ ԱՊԱ գործակալությունը, Կասպյան հնգյակի հանդիպման ընթացքոււմ, քննարկվել է ռուս-իրանական հարաբերությունները, Կասպից ծովի կարգավիճակը, Իրանի միջուկային ծրագրի և Սիրիական հակամարտության հարցերը:

Նշենք, որ այսօր Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում կայանալու է կասպյան ավազանի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:

Կոնֆերանսին մասնակցություն կունենան Ադրբեջանի, Իրանի Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները:

Կայանալիք  հանդիպման ժամանակ հիմնական շեշտը կդրվի գալիս համաժողովի նախապատրաստական աշխատանքների վրա, որը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կկայանա Աստրախանում:

Նախարարները կքննարկեն համաժողովի օրակարգը, ծրագրերը և հաշվետու փաստաթղթերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում