Իրանում կտրուկ բարձրացվել է բենզինի գինը

Իրանում կտրուկ բարձրացվել է բենզինի գինը

Իրանի կառավարությունը չեղյալ է հայտարարել բենզինի պետական սուբսիդիաները, ինչի հետեւանքով երկրում վառելիքի գինը բարձրացել է 75 տոկոսով՝ 16 ԱՄՆ-ի ցենտից մինչեւ 28 ցենտ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նշվում է, որ Իրանում հսկայական հերթեր են գոյացել բենզալցակայաններում, բայց իշխանությունների որոշումը ժողովրդական հուզումներ չի առաջացրել:

Չնայած այն բանին, որ նույնիսկ գների բարձրացումից հետո իրանական բենզինն ամենաէժաններից մեկն է մնում աշխարհում, սուբսիդիաների չեղարկումը կարող է հարվածել հասարակության չունեւոր խավերին. Իրանում գործազրկության եւ մասամբ զբաղվածների մակարդակը կազմում է 25 տոկոս:

Ինչպես ենթադրում են փորձագետները, բենզինի գնի փոփոխումը լուրջ փորձություն կարող է դառնալ նախագահ Հասան Ռոուհանիի համար, որը խոստացել է տնտեսված գումարները ուղղորդել նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում