Ուկրաինայի ժողովուրդը հնարավորություն չի ունենա նախագահ ընտրել. Տիմոշենկո

Ուկրաինայի ժողովուրդը հնարավորություն չի ունենա նախագահ ընտրել. Տիմոշենկո

Յուլիա Տիմոշենկոն «Шустер LIVE » հաղորդման եթերում հայտարարել է, որ պարլամենտում քննարկվում է Ուկրաինայի քաղաքացիներին համաժողովրդական ընտրություններից զրկելու գաղափարը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին:

Ուկրաինայի նախագահի ընտրություները պլանավորված են մայիսի 25-ին: Այդ պաշտոնին հավակնում է 23 թեկնածու:

«Այսօր օլիգարխիայի բոլոր ներկայացուցիչները կենտրոնացած են պարլամենտում, և հիմա քննարկվում է քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկելու և նախագահի ընտրությունները պարլամենտ փոխանցելու հարցը »,- ասել է Տիմոշենկոն «Шустер LIVE» հաղորդման եթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում