Լուգանսկը անկախ «ժողովրդական հանրապետություն» է հռչակվել

Լուգանսկը  անկախ «ժողովրդական հանրապետություն» է հռչակվել

Լուգանսկում հանրահավաքի մասնակիցները հայտարարել են «Լուգանսկի ժողովրդական հանրապետություն» ստեղծելու մասին, ակցիայի ընթացքում ընթերցվել է համապատասխան փաստաթուղթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հանրահավաքի տեսակադրերը, որոնք զետեղված են Youtube պորտալում:

«Լուգանսկի մարզի տարածքային գրամադաների, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հռչակում են «Լուգանսկի ժողովրդական հանրապետություն» ինքնիշխան պետության ստեղծումը»,- ասված է փաստաթղթում:

Բացի այդ, միջոցառմանը հրապարակվել է մայիսի 11-ին պլանավորվող հանրաքվեի հարցը՝ «Պաշտպանում եք դուք արդյոք Լուգանսկի ժողովրդական հանրապետության պետական ինքնիշխանության հռչակման ակտը»: Նաեւ հայտարարվել է, որ «Կիեւի ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից ագրեսիվ գործողությունների դեպքում» «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը» մտադիր է դիմել Ռուսաստանին՝ խաղաղապահ ուժեր մտցնելու խնդրանքով:

Ազատություն ռադիոկայանի տվյալներով՝ ապրիլի 27-ի հանրահավաքին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, իսկ փաստաթղթերն ընթերցել են կանայք, ովքեր ներկայացել են որպես «Լուգանսկի մարզի ժողովրդական խորհրդի» համակարգողներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում