Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» 700 կողմնակիցներ մահվան են դատապարտվել

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» 700 կողմնակիցներ մահվան են դատապարտվել

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» 700 կողմնակիցներ մահվան են դատապարտվել: Նրանց շարքում է նաև կազմակերպության ղեկավար Մուհամեդ Բադիան: Իսլամիստների առաջնորդի դատավճիռը կայացվել է հեռակա: Բադիաին ի տարբերություն իր գործընկերների հաջողվել է փախչել իշխանություններից: Այս մասին հայտնում է echo.msk.ru լրատվական կայքը:

Դատարանը վերանայել է ևս հինգ հարյուր «մուսուլման եղբայրների» գործեր, որոնց մարտին որոշված էր մահապատժի ենթարկել երկրում անկարգություններ և բռնություններ հրահրելու համար: Մեծամասնությունը հավանաբար կենթարկվի ցմահ ազատազրկման, իսկ մահապատժի դեռևս դատապարտված է հիսուն մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում