Թուրքիայի խորհրդարանական քրդական կուսակցության պատգամավորները միացել են «Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանը»

Թուրքիայի խորհրդարանական քրդական կուսակցության պատգամավորները միացել են «Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանը»

Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» (BDP) 35 պատգամավորներն այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ անդամակցել են խորհրդարանում երկու անկախ պատգամավորներ ունեցող մյուս քրդական «Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանը» (HDP):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Demekrat Haber լրատվական կայքը, արարողութոյւնը տեղի է ունեցել Անկարայի Gur Kent Hotel Aspendos հյուրանոցի հանդիսությունների սրահում:

Արարողության ժամանակ ելույթ ունեցած քրդական կուակցությունների առաջնորդները հայտարարել են, որ քրդական երկու գլխավոր քաղաքական կուսակցությունների միավորվելու նպատակը Թուրքիայի տարածքում քրդական ինքնավարության ստեղծումն է: Նշվել է, որ Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 102 քաղաքներում քրդերի տարած հաղթանակից հետո թուրքաբնակ քրդերը ձեռնամուխ են լինում ինքնավարություն ստեղծելու գործին:

Հայտարարվել է, որ այդ գործընթացում մոտ ժամանակում կհրապարակվեն ինքնավարության դրոշը, խորհրդարանի կազմը, մայրաքաղաքը եւ այլ խորհրդանիշեր: Նրանք նշել են, որ քրդական ինքնավարության սահմանները առաջիկա տարիներին կորոշվի Թուրքիայի հիմնականում քրդերով բնակեցված տարածաշրջաններում հանրաքվե անցկացնելու միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում