Թուրքիայի ազդեցությունը Վաշինգտոնի վրա գնալով մարում է. ամերիկացի պաշտոնյա

Թուրքիայի ազդեցությունը Վաշինգտոնի վրա գնալով մարում է. ամերիկացի պաշտոնյա

Ներկայումս Թուրքիային վերաբերող ինը բանաձև կա ԱՄՆ Կոնգրեսում, որոնցից երեքը կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ մեկն էլ պահանջում է վերադարձնել Անատոլիայի քրիստոնյաների «գողացված» գույքը: «Թուրք-ամերիկյան հարաբերություններում երբեք նման ժամանակաշրջան չի եղել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Ասորական միջազգային լրատվական գործակալությունը, Sund ay’s Zaman-ին հայտնել է ԱՄՆ ազդեցիկ կոնգրեսականներից մեկի աշխատակազմի անդամը, ով ցանկացել է անհայտ մնալ: Ըստ նրա’ սա ևս մեկ անգամ ցուցում է, որ Թուրքիայի ազդեցությունը ԱՄՆ մայրաքաղաքում գնալով նվազում է: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջերս Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել’ ուղի հարթելով Սենատի կողմից բանաձևի ընդունման համար:

Sunday’s Zaman-ի աղբյուրի համաձայն’ եթե բանաձևն ընդգրկվի Սենատի օրակարգ, այն «անկասկած» կընդունվի: «Թուրքիան կշիռ չունի Վաշինգթոնում: Այլևս չունի: Սենատի քաղաքական մեծամասնության ղեկավար Հարի Ռայդի որոշումից է կախված հարցը կմտնի Սենատի օրակարգ, թե ոչ: Ռայդը բանաձևը սատարողներից է և թվում է, թե նա հակված է այդպես էլ անել»,- ասել է նա: Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, մասնագետն այն «ցինիկ է» անվանել’ հավելելով, որ եթե հայտարարությունն արված լիներ երեք ամիս առաջ, ավելի արդյունավետ կլիներ. «Իսկ այժմ թվում է, թե ցեղասպ անության բանաձևը կանխելու փորձ էր»:

ԱՄՆ Կոնգրեսին մոտ կանգնած մեկ այլ պաշտոնյա էլ նշել է, որ քիչ հավանական է, որ բանաձևերը քննարկման կդրվեն մոտ ապագայում: Ըստ երկրորդ աղբյուրի հաղորդած տեղեկության’ ԱՄՆ օրենսդիրներն այլ գերակայություններ ունեն ներկա պահին, և Կոնգրեսում ոչինչ տեղի չի ունենում, քանզի ողջ ուշադրությունը կենտրոնացած է «Ազգային պաշտպանության թույլտվության ակտի» վրա, որը կքննարկվի եկող ամիս:

ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիային առնչվող բանաձեւերի նախագծերի թվում է’ Ներկայացուցիչների պալատի 136 բանաձևը, որը կոչ է անում «Թուրքիային վերացնել բոլոր տեսակի և հատկապես ռասսայի և կրոնի վրա հիմնված խտրականությունները և անմիջապես… Էկումենիկ պատրիարքարանին շնորհել համապատասխան միջազգային ճանաչում և ընդունելով նրա եկեղեցական իրավահաջորդությունւ Հույն Ուղղափառ եկեղեցուց»:

Ներկայացուցիչների պալատի 227 բանաձևը կոչ է անում «ԱՄՆ նախագահին աշխատել հավասար, կառուցողական, կայուն և ճկուն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ’ հիմնված նրա վրա, որ Թուրքիայի Հանրապետությունը լիովին ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստերը և դրա ընթացիկ հետևանքները, ինչպես նաև մարդկույթան դեմ գործված այս հանցագործության ազնիվ, արդարացի և համապարփակ միջազգային կարգավորման վրա»:

Ներկայացուցիչների պալատի 4347 բանաձևով ԱՄՆ պետքարտուղարից պահանջվում է «ամենամյա զեկույց ներկայացնել Կոնգրեսին այն մասին, թե ԱՄն կառավարությունը ինչ ջանքեր է գործադրել Թուրքիայի Հանրապետությունում և Հյուսիսային Կիպրոսում քրիստոնյաների գողացված, բռնագրավված և այլ պատրվակներով չվերադարձված գույքի ուսումնասիրման, վերադարձի ապահովման, պաշտպանության և վերականգման ուղղությամբ:

Իսկ Սենատի 410 բանաձևն ասում է. «Նախագահը պետք է երաշխավորի, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պատշաճ ընկալում և զգայունությամբ է վերաբերվում մարդու իրավունքներին, մարդկության դեմ գործած հանցագործություններին, էթնիկ զտումներին և ցեղասպանությանը վերաբերող հարցերում, որ փաստագրված են ԱՄՆ-ի’ Հայոց ցեղասպանության մասին արձանագրություններում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում