Հալեպում վերականգնվել է էլեկտրականությունը

Հալեպում վերականգնվել է էլեկտրականությունը

Հալեպում ապրիլի 28-ից մի քանի ժամով վերականգնվել է էլեկտրականությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հալեպի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Հալեպն այժմ նույնպես էլեկտրականություն ունի: Քաղաքը տասն օրից ավելի հոսանքազրկված էր և խավարի մեջ էր: Էլեկտրականության թեկուզ մի քանի ժամվա միացումը հալեպցիներին ուրախություն է պատճառում:

Հալեպում պատերազմական իրավիճակի՝ պայթյունների, հրասանդների և հրթռիակոծության կողքին ամենահրատապ հարցրերից է էլեկտրականության հարցը:

Մյուս կողմից’ շարունակվում են բախումները Հալեպի տարբեր թաղամասերում: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ բանակը կանխել է զինյալների ներթափանցումը Սալահ ադ Դին և Ազիմիա թաղամասեր: Բախումներ են ընթանում Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում, Շեյխ Սայիդ, Ռաշիդին, Օմարիա, Քալլասա թաղամասերում և Հին Հալեպի շրջաններում:

ՄԱԿ-ի տվյալներով , Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում