Facebook-ը Ռուսաստանում հնարավոր է փոխարինվի «Չեբուռաշկա»-ով

Facebook-ը Ռուսաստանում հնարավոր է փոխարինվի «Չեբուռաշկա»-ով

Ռուսաստանը կարող է ստեղծի իր սեփական սոցիալական ցանցը, որը փակ կլինի ԵՄ-ի երկրների և ԱՄՆ-ի համար: Այս մասին տեղեկացնում է progorodsamara.ru-ն:

Այդպիսի առաջարկությունով հանդես է եկել ՌԴ խորհրդի անդամ Մաքսիմ Կավջարաձեն սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նիստի ընթացքում բլոգերների կարգավիճակի վերաբերյալ օրենքը քնարկելիս :

«ՌԴ-ի վարչապետը և Facebook է,և Twitter-ում, և բոլորը հիմա նստած են սոցիալական ցանցերում և պատմում են թե որտեղ են եղել, կամ ուր գնացել: Մենք պետք է մտածենք և ստեղծենք մեր՝ ներռուսական, տեղեկատվական համակարգը, որպեսզի դուրս գանք ԱՄՆ-ի թևի տակից, հակառակ դեպքում կշարունակվի տեղեկատվության արտահոսքը»,-հայտարարել է Մաքսիմ Կավջարաձեն:

Ռուսաստանը կարող է այդպիսի ցանց ստեղծել ՀԱՊԿ -ի անդամ պետությունների(Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) կամ էլ Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ, գտնում է Մաքսիմ Կավջարաձեն:

Նրա խոսքերով, այդպիսի ինքնավար ցանցի ստեղծումը տեղեկատվական անվտանգության հարց է: Այն հարցին թե ինչպես պետք է անվանել ցանցը նա առաջարկել է «Չեբուռաշկա» անվանում, քանի որ «Չեբուռաշկա» Ռուսաստանից բացի ոչ մի երկիր չունի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում