Ռուսաստանում արտագնա աշխատողներից այսուհետ նաեւ ԴՆԹ-ի նմուշներ են վերցնելու

Ռուսաստանում արտագնա աշխատողներից այսուհետ  նաեւ ԴՆԹ-ի նմուշներ են վերցնելու

Ռուսաստանի Միգրացիայի համերկրային ծառայությունը (ՄՀԾ) վերցրել Է արդեն մոտավորապես 3,7 միլիոն արտագնա աշխատողների մատնահետքերը եւ ծրագրում Է ստանալ նաեւ նրանց ԴՆԹ-ի նմուշները:

Ինչպես ապրիլի 29-ին Դաշնության խորհրդում հիշեցրել Է ՌԴ-ի ՄՀԾ-ի ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, Ռուսաստանում աշխատանք փնտրող բոլոր օտարերկրացիներից մատնահետքեր են վերցնում: «2013 թվականի ընթացքում ստացվել Է ավելի քան 3 մլն դակտոքարտ, ընթացիկ շրջանում՝ ավելի քան 700 հազար»,-ասել Է Ռոմոդանովսկին:

Նրա խոսքով՝ միգրացիոն ծառայությունը Հետաքննչական կոմիտեի հետ միասին նույնիսկ մտածում Է ԴՆԹ-ի փորձաքննություն կազմակերպել նրանց համար, ովքեր ժամանում են եւ աշխատելու թույլտվություն ստանում, բայց «դա՝ ապագայում»:

Ռոմոդանովսկին նշել Է նաեւ, որ ԱՊՀ-ի բնակչության մեկ երրորդը վերջին չորս տարվա ընթացքում եղել Է Ռուսաստանում:

«Վերջին չորս տարվա ընթացքում մեր երկիր ժամանողների թիվն ավելացել Է գրեթե 40 տոկոսով: Մեզ մոտ եղել են ԱՊՀ-ի ողջ բնակչության մեկ երրորդը եւ նրա տնտեսապես ակտիվ հատվածի երկու երրորդը»,-ասել Է նա Դաշնության խորհրդում:

Ռոմոդանովսկին ճշտել Է, որ բոլոր ժամանածների համար միգրացիոն ծառայությունն Էլեկտրոնային դոսյե ունի:

Ընդամենն անցյալ տարի Ռուսաստան Է այցելել գրեթե 17,7 միլիոն մարդ: Ժամանողների կառուցվածքը գործնականում չի փոխվել: Նրանց գրեթե երրորդ մասը կազմում են ԱՊՀ-ի քաղաքացիները: Ժամանածների ավելի քան 13 տոկոսը Եվրամիության պետությունների քաղաքացիներ են:

Միգրացիոն ծառայության տվյալներով՝ ընդամենը Ռուսաստանում այժմ գտնվում Է 10,9 մլն օտարերկրյա քաղաքացի: Նրանց գալու նպատակները տարբեր են՝ ուսում, զբոսաշրջություն, մասնավոր այցեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում