Թուրքիայում հայերենի դասագիրք է պատրաստվել

Թուրքիայում հայերենի դասագիրք է պատրաստվել

Թուրքիայի «Էրջիյես» համալսարանում պատրաստվել է հայերենի առաջին դասագիրքը, որի պատրաստման աշխատանքներին մասնակցել է Բաքվի պետական համալսարանի դասախոս Գաֆֆար Չաքմաքլըն: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Դասագիրքը նախատեսված է արևելահայերենն ինքնուրույն սերտելու համար: Ընդգծելով, որ հայոց լեզվի նկատմամբ ուսանողների ուշադրությունը վերջին տարիներին հատկապես մեծացել է’ Չաքմաքլըն ասել է. «Գրքի առաջին հատվածում տեղ են գտել տեղեկությունների հայերենի այբուբենի վերաբերյալ: Գրքում հայերենի հնչյունային համակարգի, նախադասության կառուցվածքի և ձևաբանության վերաբերյալ դասերի թիվը 16-ն է: Գրքի վերջում հայ գրականությունից հատվածներ են»: Նոր պատրաստած դասագիրքն առաջինն է, որ Թուրքիայում կկիրառվի հայերենի ուսուցման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում