Սերգեյ Շոյգուն առաջատարն Է Ռուսաստանի կառավարության նախարարների վարկանիշում

Սերգեյ Շոյգուն առաջատարն Է Ռուսաստանի կառավարության նախարարների վարկանիշում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գլխավորում Է երկրի կառավարության նախարարների վարկանիշը, որը կազմվել Է բնակչության սոցհարցման հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) նախագահ Կոնստանտին Աբրամովը՝ ապրիլի 29-ին Մոսկվայում ելույթ ունենալով «Ինտերֆաքս» գործակալության կենտրոնական գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում:

«Այսօրվա դրությամբ պաշտպանության նախարարին են առավել մեծ հավանություն տալիս մեր կառավարության նախարարների աշխատանքի արդյունավետության տեսակետից: Ըստ հինգբալանոց սանդղակի՝ նրա գնահատականը 4,42 բալ Է»,-ասել Է Աբրամովը:

Նա հիշեցրել Է, որ Շոյգուն արդեն առաջին տարին չԷ, որ պահպանում Է առաջնության դափնին: Նա վարկանիշը գլխավորում Էր նաեւ արտակարգ իրավիճակների նախարար եղած ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում