Վրաստանի պաշտպանության նախարարն ԱՄՆ-ում քննարկելու Է ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրացման հարցերը

Մեկնարկում Է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի այցն ԱՄՆ, որտեղ կկայանան պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման հարցերի քննարկումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Այցի ծրագրով հանդիպումներ են նախատեսված ամերիկացի պաշտոնակից Չաք Հեյգելի եւ Սպիտակ տան ներկայացուցիչների հետ:

Ալասանիան ապրիլի 30-ին ճառով հանդես կգա ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի՝ «Դեպի միասնական եւ ազատ Եվրոպա» խորագիրը կրող խորհրդաժողովում, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում