Պետք է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից. Քերի

Պետք է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից. Քերի

Եվրոպական երկրները պետք է դադարեցնեն իրենց կախվածությունը Ռուսաստանից ներմուծվող Էներգոռեսուրսներից, որպեսզի ապահավոեն վստահություն Եվրոպայի ազատ ապագայի նկատմամբ: Հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է РБК լրատվական կայքը:

«Եթե մենք ցանկանում ենք պահպանել Եվրոպայի միասնականությունը և անկախությունը, մենք պետք է այնպես անենք, որ Եվրոպան կախված չլինի Ռուսաստանից ներմուծվող Էնորգոռեսուրսներից, և դա պետք է իրականացնել անհապաղ», հայտարարել է Քերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում