Տուրչինովը խոստովանել Է, որ իշխանությունը չի վերահսկում իրադրությունը Դոնեցկում եւ Լուգանսկում

Տուրչինովը խոստովանել Է, որ իշխանությունը չի վերահսկում իրադրությունը Դոնեցկում եւ Լուգանսկում

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խոստովանել Է, որ իշխանությունը չի վերահսկում իրադրությունը Դոնեցկի մարզում: Այդ մասին նա հայտարարել Է մարզային պետական վարչակազմերի ներկայացուցիչների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:

«Գրավված են վարչական շենքերը Դոնեցկի մարզի շատ քաղաքներում եւ հենց Դոնեցկ քաղաքում: Այսօր այդ վայրում իշխանությունը չի վերահսկում իրադրությունը»,-ասել Է Տուրչինովը:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ նա հայտնել Է, որ Ուկրաինայի զինված ուժերը բերված են լիակատար մարտական պատրաստության: Դա, ինչպես պնդում Է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը, կապված Է Ռուսաստանի կողմից սպառնալիքի հետ:

«Իշխանությունը չի վերահսկում իրադրությունը Դոնեցկում եւ մարզի տարածքում: Ցանկանում եմ ազնվորեն ասել, որ ուժային կառույցներն ի վիճակի չեն հսկողության տակ վերցնել իրադրությունը Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում»,-հայտարարել Է Տուրչինովը: Ըստ նրա վարկածի, իրադրության ապակայունացման փորձեր են նկատվում նաեւ Խարկովի, Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաեւսկի, Զապորոժսկի մարզերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում