Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ կանոնավոր դիվանագիտական խորհրդատվությունների մասին արձանագրություն է ստորագրվել

Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ կանոնավոր դիվանագիտական խորհրդատվությունների մասին արձանագրություն է ստորագրվել

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Լիբերմանն ու Մամեդյարովն այսօր ստորագրել են Ադրբեջանի եւ Իսրայելի արտաքին գերատեսչությունների միջեւ կանոնավոր դիվանագիտական խորհրդատվությունների մասին արձանագրություն:

Հանդիպման ժամանակ կողմերը բավարարվածություն են հայտնել Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ տարբեր ուղղություններում երկկողմանի հարաբերությունների զարգացումով, կարծիքներ են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ գյուղատնտեսության հատվածում համագործակցության զարգացման հարցերի շուրջ: «Սա իմ հինգերորդ այցն է Ադրբեջան: Ես այստեղ գալիս եմ ինչպես իմ տուն», -լրագրողներին հայտարարել է Լիբերմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում