Շվեյցարիան հանել Է Եվրամիության քաղաքացիներին աշխատելու թույլտվություններ տալու սահմանափակումները

Շվեյցարիայի համերկրային խորհուրդը (կառավարությունը) հանել է Եվրամիության քաղաքացիներին աշխատելու թույլտվություններ տրամադրելու սահմանափակումները. միություն, որին այդ երկիրը չի անդամակցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ժամանակավոր այս սահմանափակիչ միջոցը, որը նախատեսված Էր մեկ տարվա համար, մտցվել Էր 2013 թվականի մայիսի 1-ին աջամետ քաղաքական կուսակցությունների ճնշման ներքո, որոնք զգուշանում Էին Շվեյցարիայի աշխատաշուկայի վրա եվրոպական ճգնաժամի ազդեցությունից: Այն տարածվում Էր Եվրամիության 25 երկրների վրա, որոնց հետ Բեռնը համաձայնագիր Է կնքել քաղաքացիների ազատ տեղաշարժման վերաբերյալ, եւ եվրոպացիների համար սահմանում Էր խիստ բաժնեչափեր:

Այսօրվանից սահմանափակումները կհանվեն արեւելաեվրոպական ութ երկրների՝ Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի եւ Էստոնիայի համար, իսկ մայիսի 31-ից՝ ԵՄ-ի մնացած 17 երկրների համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում