Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին կլինի Բաքվում

Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին կլինի Բաքվում

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Ադրբեջան այցի մասին: Մենք աշխատում ենք այդ այցի նախապատրաստական աշխատանքների վրա, սակայն, ինչպես գիտենք, դեսպանատունը չի կարող հայտարարել այցի օրը: Դա ձեր կառավարության պատրտականությունն է», -haqqin.az–ի թղթակցի հետ զրույցում նշեց Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Լեյլա Յանուսի ամուսինը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Ֆրանսիայի դեսպանատունը իրենց անունները ներառել է քաղաքացիական հասարակության ցուցակի մեջ, ովքեր կհանդիեպեն Ֆրանսիայի նախագահ Օլանդին: Յանուսի խոսքերով ֆրանսիական պետության ղեկավարի այցը պլանավորված է մայիսի 12-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում