Ֆրանսիական լրագրողին արտաքսել են Բաքվից

Ֆրանսիական լրագրողին արտաքսել են Բաքվից

Ֆրանսիական ITL հեռուստաալիքի մոսկովյան բյուրոյի լրագրող Իրինա Վոլոշինան այսօր արտաքսվել է Ադրբեջանից: Նա առավոտյան ժամը 5-ի չվերթով Մոսկվայից ժամանել է Բաքու, որպեսզի իրավապաշտպան Լեյլա Յանուսի վերաբերյալ հեռուստաեսային ռեպորտաժ պատրաստի:
Չհասնելով սահմանային անցակետին՝ նրան առանց մեկնաբանության հետ են ուղարկել ինքնաթիռ: Վոլոշինային Մոսկվա են ուղարկել ժամը 10-ի ինքնաթիռով:

Այս մասին Turan գործակալությանը հայտնել է Լեյլա Յանուսը, ում հետ ֆրանսիացի լրագրողը հեռախոսային կապ է պահել:Նշենք, որ Վոլոշինան Ֆրանսիայի քաղաքացիություն ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում