Պուտինն ու Մերկելը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Պուտինն ու Մերկելը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Անհրաժեշտ է վերջ տալ զինված գործողություններին, սկսել ազգային երկխոսություն սահմանադրական բարեփոխումների շրջանակներում’ բոլոր մարզերի և քաղաքական ուժերի մասնակցությամբ: Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում հենց այս խնդիրների լուծումն է առանձնացրել Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման համար:

Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: Գերմանիայի կանցլերը կարևորել է ԵԱՀԿ միջնորդական առաքելության գործունեությունն Ուկրաինայում: Կանցլերը նաև հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները մոտ ժամանակահատվածում ազատ կարձակվեն և կկարողանան իրենց առաքելությունն իրականացնել:

Երկու երկրների ղեկավարները խոստացել են մոտ ժամանակահատվածում կրկին քննարկել Ուկրաինական ճգնաժամը: Մերկելի գնահատմամբ, ուկրաինական ճգնաժամը համաշխարհսյին մեծության հարց է, և խնդրի չկարգավորված լինելը վնասում է բոլոր պետություններին:

Մարտի սկզբներից իրավիճակը թեժացավ արդեն երկրի հարավում: Դոնեցկ, Խարկով և Լուգանսկ քաղաքներում շարունակվում են հանրահավաքները, որոնք ուղեկցվում են բռնություններով և ձերբակալություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում