ԵԱՀԿ նախագահը Բաքվում կքննարկի ԼՂ հիմնահարցը

ԵԱՀԿ նախագահը Բաքվում կքննարկի ԼՂ հիմնահարցը

ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի’ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում քննարկման հիմնական թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Պասկալ Օբիշերը: Պաշտոնական այցի ընթացքում, որը կմեկնարկի հունիսի 3-ին, Բուրկհալտերը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, վարչապետի ու այլ պաշտոնատար անձանց հետ:

Ղարաբաղյան հակամարիտության կարգավորման քննարկումից զատ կողմերը կխոսեն նաև Շվեյցարիայի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, տարածաշրջանում ու Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում