ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում հերթական մշտադիտարկումը կիրականացնի

ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում հերթական մշտադիտարկումը կիրականացնի

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն’ մայիսի 6-ին ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական առաջնագծում: Մշտադիտարկումը տեղի կունենա Տերտերի շրջանում: Հայկական կողմում մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Եվգենի Շարովը:

Հակառակ կողմում մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Սվեդբերգը և Իրժի Աբերլեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում