Ադրբեջանում որոշ կրոնական գրքեր արգելվել են
05/05/2014 11:50
Նմանատիպ
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանում վերջին շրջանում իրավապահները պարբերաբար միջոցառումներ էին ձեռնարկում՝ կանխելու երկրում վտնագավոր կրոնական ուղղությունների տարածումը: Այս օպերացիաների արդյուքնում առգրավվել է մեծաքանակ կրոնական գրականություն, որոնք քարզում են տարբեր կրոնական հայացքներ և շարժումներ:
Իրավապահ մարմինները հայտնում են նաև, որ առգրավված ողջ գրականությունը Պետական կոմիտերի կրոնական հարցերով զբաղվող ստորաբաժանման կողմից արգելվել է: Դրանց ներմուծումն Ադրբեջան ևս արգելվվել է: Չնայած այդ ամենին, տարբեր կրոնական ուղղություններ քարոզող կազմակերպությունների ներկայացուցիչները դրանք անօրինական ճանապարհով մտցնում են Ադրբեջան և տարածում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում