Ադրբեջանական բանակում զինվոր է վիրավորվել

Ադրբեջանական բանակում զինվոր է  վիրավորվել

Ադրբեջանի զինված ուժերում դժբախտ ելքով հերթական միջադեպն է տեղի ունեցել: Պետական սահմանապահ ուժերի զինծառայող Ռասուլով Քյամրան Ռաֆիգօղլուն, խախտելով անվտանգության կանոնները, նախազգուշական կրակոց արձակող հրացանից կրակել է իր ոտքին: Ինչպես տեղեկացնում է  ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 29 զինծառայող, նրանցից 20-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում: 41 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում