Թբիլիսիում մեկնարկում Է Եվրոպայի շաբաթը

Թբիլիսիում մեկնարկում Է Եվրոպայի շաբաթը

Մայիսի 5-ին Թբիլիսիում բացվում Է Եվրոպայի շաբաթը, որի անցկացմանն աջակցում են եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարարի աշխատակազմը եւ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության վերաբերյալ տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Վրաստանում Եվրոպայի շաբաթն ավանդաբար նշվում Է մայիսին ի նշանավորումն Եվրոպայի օրվա:

Շաբաթը կբացի «Մեր եվրոպական ընտրությունը» խորհրդաժողովը, որը կդառնա Եվրամիության թեմայով ավելի վաղ հայտարարված Էսսեի մրցույթի եւ Թբիլիսիի պետական գեղարվեստական ակադեմիայում կայացած մրցույթի եզրափակիչ փուլը: Միջոցառումը կբացի եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին եւ Վրաստանում ԵՄ-ի դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը: Նաեւ նախատեսվում Է, որ այսօր ուսանողների եւ փորձագետների մասնակցությամբ բանավեճ կանցկացվի Եվրամիության հետ համագործակցությանը եւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին վերաբերող հարցերի շուրջ:

Եվրոպայի շաբաթը կտեւի մինչեւ մայիսի 14-ը: Հանդիպումներ են պլանավորված ուսանողների, ակադեմիական շրջանների ներկայացուցիչների, ֆերմերների հետ: Բացի այդ, Թբիլիսիում եւ տարածաշրջաններում կկազմակերպվեն սպորտային մրցաշարեր ու ցուցահանդեսներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում