Հունաստանը վերացնում է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը
05/05/2014 16:22
Նմանատիպ
Հունաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Կոնստանտինոս Կուրտասը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Հունաստանի ԱԳՆ-ներն աշխատում են երկու երկրների միջև վիզային ռեժիմը վերացնելու վրա: Ինչպես հաղորդում է թուրքական «Անատոլու» լրատվական գործակալությունը, նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի հետ վիզային ռեժիմը փոխադարձաբար կվերանա 2014 թ. աշնան ամիսներին:
Կուրտասն ասել է, որ Հունաստանը Եվրամիության այն երկրներից է, որ միջազգային իրավունքի եւ լավ հարեւանական հարաբերությունների շրջանակում աջակցում է Թուրքիայի’ ԵՄ անդամակցությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում