Վրաստանը պատրաստ է լրացնել Ղրիմի բացը

Վրաստանը պատրաստ է լրացնել Ղրիմի բացը

Վրաստանը մտադիր է դեպի իրեն գրավել այն ուկրաինացի զբոսաշրջիկներին, որոնք ամեն տարի հանգստանում Էին Ղրիմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ին, հայտարարել Է երկրի Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Գեորգի Սիգուան:

Ղրիմը Ռուսաստանի տարածաշրջան Է դարձել այնտեղ մարտի 16-ին անցկացված հանրաքվեից հետո, որի ընթացքում թերակղզու բնակիչների մեծամասնությունն արտահայտվեց ՌԴ-ին միանալու օգտին:

«Ամեն տարի ավելի քան 4 մլն ներքին զբոսաշրջիկներ Էին այցելում Ղրիմ: Հասկանալի պատճառներով նրանք այս տարի հանգստանալու չի մեկնի Ղրիմ: Մենք պլանավորում ենք մեր կողմը գրավել այդ զբոսաշրջիկներին»,-մամուլի ասուլիսում ասել Է Սիգուան: Նա նշել Է, որ ազգային վարչակազմը ծրագրում Է 100 տոկոսով ավելացնել ուկրաինացի զբոսաշրջիկների թիվը Վրաստանում:

«Ենթադրվում Է, որ երկու շաբաթ հետո պայմանագիր կկնքվի գովազդային գործակալությունների հետ, որոնք վիթխարի արշավ կծավալեն Ուկրաինայում: Նաեւ Ուկրաինայի միջազգային ավիաընկերությունների հետ համաձայնություն Է ձեռք բերվել դեպի Բաթում նոր չվերթներ կազմակերպելու վերաբերյալ»,-հավելել Է գերատեսչության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում