Օդեսայի իրադարձությունները կհետաքննեն օտարերկրյա փորձագետները. Ավագով

Օդեսայի իրադարձությունները կհետաքննեն օտարերկրյա փորձագետները. Ավագով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը խոստացել Է մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննությանը ներգրավել օտարերկրացի տեսուչների, իրադարձություններ, որոնց ընթացքում զոհվեցին տասնյակ մարդիկ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օդեսայի իրադարձությունների հետաքննության արդյունքները կհրապարակվեն: Այժմ հետաքննությանը ներգրավում ենք օտարերկրացի փորձագետների: Անաչառության համար»,- գրել Է նա Facebook-ի իր Էջում:

«Հակամայդանի» տասնյակ ակտիվիստներ են զոհվել Արհմիությունների տան շենքում բռնկած հրդեհի ժամանակ, որը հրկիզել Էին արմատական «Աջ հատվածի» ծայրահեղականները եւ նրանց կողմնակիցներն ուրբաթ օրը տեղի ունեցած ընդհարումների ընթացքում: Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալների՝ զոհվել Է 42 մարդ: Դատախազությունը հայտնել Է 46 զոհվածների մասին, իսկ Օդեսայի մարզային խորհրդի պատգամավոր Վադիմ Սավենկոն հայտարարել Է, թե Կիեւի իշխանությունները թաքցնում են Արհմիությունների տանը «հակամայդանի» զոհված ակտիվիստների վերաբերյալ ճշմարիտ ? ?վյալները. ըստ նրա տեղեկությունների՝ զոհվել Է 116 մարդ: Ինչպես տեղեկացվել Է ավելի վաղ, եւս 48 մարդ համարվում Է անհայտ կորած, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում