Տիմոշենկոյի կյանքին վտանգ է սպառնում

Տիմոշենկոյի կյանքին վտանգ է սպառնում

Ուկրաինայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոյի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Տիմոշենկոյի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ին’ վկայակոչելով ուկրաինական УНИАН լրատվական ընկերությունը:

Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Մարինա Սորոկայի խոսքերով, նախազգուշացումը փոխանցվել է պետանվտանգության աշխատակիցներին, որոնք նախագահի թեկնածուի անվատանգությունն են ապահովում:

Չնայած դրան, Տիմոշենկոն չի փոխել իր պլանները այցելել Նիկոլաևյան շրջան, որտեղ նա պատրաստվում հանդիպել ընտրողների հետ, մամուլի ասուլիս իրականացնել, այցելել Ղրիմի զինվորականներին և հանդիպել շրջանի ղեկավարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում