Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը

Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը

Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի Հայ դատի (ANCA) գրասենյակի արևմտյան բաժնի պաշտոնական կայքը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am:

Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը պատմական քվեարկություն է անցկացրել և խրախուսել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության կայացմանը:

Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը 9 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման’ AJR 32 օրինագիծը: Այսպիսով’ օրինագիծը մայիսի 8-ին կներկայացվի Ասամբլեա:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ասամբելայի անդամ Մայք Գաթոնին՝ նման կարևոր օրինագիծ ներկայացնելու համար: Մենք ակնկալում ենք, որ Կալիֆորնիան կմիանա Ռոդ Այլնեդին, Մեյնին, Մասաչուսեթսին և Լուիզանային և աջակցություն կցուցաբերի Արցախում մեր եղբայրներին ՝ իրենց պատմական հողերում խաղաղության և բարգավաճման հարցում որոնումներին»,-նշել է «Ամերիկայի Հայ դատի (ANCA) գրասենյակի արևմտյան բաժնի նախագահ Նոր Հովսեփյանը:

«Այսօրվա AJR 32 վերաբերյալ պատմական նիստը ցույց տվեց, որ օրենսդիրները ճշգրիտ կերպով կճանաչեն ճշմարտությունը: Ես գնահատում եմ իմ գործընկերների ջանքերը, ովքեր անսասան են իրենց խոսքում և կանգնած են ճշմարտության, ազատության և ժողովրդավարության կողքին»,-նշել է Ասամբլեայի անդամ Նազարյանը:

Նշենք, որ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ էր ներկայացրել, որը Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն:

Հիշեցնենք, որ ԼՂՀ անկախությունը ճանաչել են Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի Օրենսդրական խորհուրդը, Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանը, Մեյն նահանգի օրենսդիր մարմինը, ԱՄՆ Լուիզիանա նահանգը, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը և Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում