Ռուսական ռազմական ինքնաթիռները հասել են Կալիֆորնիա

Ռուսական ռազմական ինքնաթիռները հասել են Կալիֆորնիա

Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ աշխարհի տարբեր շրջաններում իր ռազմական ներուժը ցուցադրելու համար, ինչն ԱՄՆ-ում մեծ անհանգստություն է առաջացնում: Մինչդեռ ռազմական փորձագետների կարծիքով, այդ ակցիաները ավելի շատ ընդհանուր լարվածության հետևանք են, քան ռուսակաան ղեկավարության իրական ռազմավարությունը:

Երկուշաբթի օրը երեկոյան ամերիկյան զինվորականները հայտարարել են, որ ռուսական հեռահար ավիացիայի ռազմավարաական հրթիռակոծիչները հասել են Կալիֆորնիայի և հարակից Գուամ կղզու ափերը, որտեղ տեղակայված է ամերիկայն ռազմական բազան:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավար Հերբերտ Քարլայլի խոսքերով վերջին ժամանկներս ռուսական հեռահար ավիացիայի ինթնաթիռների թռիչքները Ճապոնիայի և Հարավային Կորեայի տարածքում հաճախացել է: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում