Ադրբեջանցի իմամը պաշտպանել է միասեռականներին

Ադրբեջանցի իմամը պաշտպանել է միասեռականներին

Բաքվի «Մեշադի Դադաշ» մզկիթի իմամ Շահին Հասանլըն հանդես է եկել միասեռականներին պաշտպանելու սենսացիոն հայտարարությամբ: Համացանցում տարածված տեսանյութում, պատասխանելով սեռը փոխելու մասին հարցին, ադրբեջանցի իմամը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իսլամը դա կարող է շարիաթով թույլատրել’»հալալ» համարել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով’ այստեղ որեւէ դատապարտելի բան չկա: «Հորմոնալ փոփոխությունների դեպքում շարիաթը թույլ է տալիս փոխել սեռը, որպեսզի պաշտպանի հակումներից եւ մեղքերից», -ասել է նա:

Հետաքրքիր է, որ վերջին շրջանում իսլամում մեծանում է նման սենսացիոն նորությունների թիվը: Մի քանի օր առաջ սալաֆի շեյխերից մեկը միասեռականներին պաշտպանող ֆեթվա (կրոնական հրամանագիր) է հրապարակել: Բահրեյնի Բուխամիրի շրջանի «Հանիֆա իբն Մուսա» մզկիթի իմամ, համալսարանի դասախոս, շեյխ Իսա իբն Սալեհ ալ Հասանը Twitter-ի իր էջում հրապարակած ֆեթվայում նշել է, որ սեռական հակվածության խնդիրներ ունեցող տղամարդիկ (հոմոսեքսուալները) կարող են ամուսնանալ իրենց սեռի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում