Հաքերները Ֆրանսիայում գողացել են մեկ և ավելի միլիոն բաժանորդի տվյալներ

Հաքերները Ֆրանսիայում գողացել են մեկ և ավելի միլիոն բաժանորդի տվյալներ

Ֆրանսիայի կապի խոշորագույն գործարկուի՝ Orange-ի 1,3 միլիոն բաժանորդների անձնական տվյալները հայտնվել են հաքերների ձեռքին: Խոսքը վերաբերում Է, մասնավորապես, անձնագրային տվյալներին, հեռախոսների համարներին, Էլեկտրոնային փոստի հասցեներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության աղբյուրներ:

Գրոհը ձեռնարկվել Է տակավին ապրիլի 18-ին, ընդ որում դրա մասշտաբների մասին չի հայտնվել: Սկզբնապես Orange-ի ներկայացուցիչներն ասում Էին, թե արտահոսը վերաբերել Է «մի քանի տասնյակ հազար» բաժանորդների:

Սա արդեն առաջին դեպքը չԷ, երբ Ֆրանսիայի խոշորագույն գործարկուն դառնում Է կիբեռհանցագործների գրոհների օբյեկտը: Այսպես, այս տարվա փետրվարին Orange-ի ղեկավարությունը խոստովանել Է, որ հաքերները կարողացել են ստանալ ինտերնետ ծառայությունների շուրջ 800 հազար օգտատերերի տվյալներ մուտք գործելու հնարավորություն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում