Թուրքիայում հայտնի է դարձել նախագահական թեկնածուների գրանցումն սկսելու օրը

Թուրքիայում հայտնի է դարձել նախագահական թեկնածուների գրանցումն սկսելու օրը

Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցելու համար թեկնածությունների գրանցումը կսկսվի հունիսի 29-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Անատոլու» գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը:

Թեկնածուների գրանցումը կավարտվի հուլիսի 3-ին: Թուրքիայի նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուներն իրենց նախընտրական քարոզարշավը կսկսեն հուլիսի11-ից:

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի օգոստոսի 10-ին: Առաջին անգամ Թուրքիայի նախագահը կընտրվի համաժողովրդական քվեարկության արդյունքում: Որպես հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածու շրջանառվում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում