ԱՄՆ-ն Ուկրաինական ընտրություները իր երկրի ազգային անվտանգության խնդիր է հայտարարել

ԱՄՆ-ն Ուկրաինական  ընտրություները իր երկրի ազգային անվտանգության խնդիր է հայտարարել

Ուկրաինայում նախագահական ընտրությունները ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարթությունում են գտնվում: Այդպիսի դիրքորոշում է արտահայտել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը մայիսի 6-ին Վաշինգտոնում Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ: Այս մասին հայտնում է ИА REGNUM-ը:

«ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերից է, որ Ուկրաինայում մայիսի 25-ին կայանան նախագահական ընտրություներ, որը 45 միլիոն ուկրաինացիների կամքի արտահայտումը կլինի»,-ընդգծել է Նուլանդը: Նուլանդը հայտնել է, որ ԱՄՆ-ը միասնական դիրքորոշում ունի միջազգային հանրության ճնշող մեծամասնության հետ:

«Խաղադրույքները չեն կարող ավելի բարձր լինել ուկրաինական ժողովրդավարության, եվրոպական կայունության և ապագայի համար, որը հիմնված կլինի միջազգային կանոնադրության նորմերի վրա»,- ավելացրել է նա:

Դրա հետ մեկտեղ, Նուլանդը Արևելյան Ուկրաինայի իրադարձությունները «անհանգստացնող» է անվանել՝ հայտարարելով,որ ռուսական ուժերը այնտեղ «Ղրիմյան ծրագիրն» են իրականացնում»:

«Սկզբից ստեղծվում է անկայունություն քաղաքներում, որոնք լիովին խաղաղ են եղել ընդամենը երկու ամիս առաջ, ահաբեկվում է տեղի բնակչությունը, և երկու շաբաթվա ընթացքում անց է կացվում հանրաքվե հորինված անկախության համար»,- ընդգծել է Նուլանդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում