Սիրիացի ջիհադականները Ադրբեջանին սպառնում են խալիֆայությունով

Սիրիացի ջիհադականները Ադրբեջանին սպառնում են խալիֆայությունով

Սոցիալական ցանցերում Սիրիայում հակակառավարական ուժերի կազմում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կոչված խմբավորման կողմից Բաշար Ասադի վարչակարգի դեմ կռվող ադրբեջանցիների մասնակցությամբ նոր տեսանյութ է տարածվել, որտեղ վերջիններս հայտարարում են, որ Սիրիայում արդեն կախել են Խալիֆայության (կրոնական միապետություն) դրոշը, եւ «դատաստանի օրը բոլորն անցնելու են այդ դրոշի տակով»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azvizion.az լրատվական կայքը:

Սիրիայում կռվող ադրբեջանցի մոջահեդները տեսանյութում դիմում են Ադրբեջանին ու ադրբեջանցիներին եւ հայտարարում, որ եթե նրանք ցանկանում են արժանի լինել նման պատվի, ապա թող մեկնեն Սիրիա:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում կառավարական ուժերի դեմ խմբավորումների կազմում մոտ 500 ադրբեջանցի մոջահեդներ են կռվում, որոնք իսլամի սունի ուղղության վահաբի եւ սալաֆի աղանդների հետեւորդներ են: Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն գերազանցում է 80-ը, իսկ Սիրիայում ընթացող պատերազմում մինչ օրս 150-ից ավելի ադրբեջանցիներ են զոհվել: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների’ Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:

Jam.az լրատվական կայքը հայտնել էր, որ Ադրբեջանում գործող «Մեշա գարդաշլարը» (Անտառի եղբայրներ) եւ «Ջեյշուլլահ» (Ալլահի բանակ) արմատական իսլամիստական կազմակերպությունները հունվարի 29-ին հանդես էին եկել Ադրբեջանի իշխանության դեմ ահաբեկչական գործողություններ սկսելու մասին հայտարարությամբ: Նրանք սպառնացել են Բաքվում առաջին իսկ հարձակման ժամանակ 100 ոստիկան սպանել: «Ջեյշուլլահ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ շուտով իրենք ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտարարելու Ադրբեջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում