Պուտինը ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի մոտ

Պուտինը ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի մոտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինը Հաղթանակի օրվա նախօրյակին ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի մոտ՝ ի նշան հարգանքի Հայրենական մեծ պատերազմի մարտադաշտերում ընկածների հիշատակի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այնուհետեւ Անհայտ զինվորի գերեզմանի մոտ ծաղիկներ են դրել արարարողության մյուս մասնակիցները՝ ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, կառավարության անդամները, նախագահի վարչակազմի ղեկավարները, վետերաններ, պատգամավորական կազմի, գեներալիտետի ներկայացուցիչները:

Նվագախմբի հնչյունների ներքո հուշարձանի մոտ երթով անցել են Մոսկվայի զինվորական կայազորի բոլոր զորատեսակները ներկայացնող զինծառայողները:

Նախագահը նաեւ ծաղիկներ Է դրել հերոս քաղաքների անուններով պատվանդանների մոտ, որոնք շարք են կազմում Կրեմլի պատի երկայնքով, եւ Զինվորական փառքի քաղաքների կոթողի մոտ: Նա առանձնահատուկ ուշադրություն Է նվիրել Օդեսա հերոս քաղաքին նվիրված կոթողին: Մեխակներ դնելով՝ Պուտինը հիշատակի տուրք Է մատուցել մայիսի 2-ի ողբերգության ժամանակ զոհվածներին, երբ Օդեսայի Արհմիությունների տանը տեղի ունեցած ընդհարումներն ու հրդեհը 46 մարդու կյանք խլեցին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում