Պուտինը ԱՊՀ-ի ղեկավարների հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, արծարծել Է Ուկրաինայի թեման

Պուտինը ԱՊՀ-ի ղեկավարների հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, արծարծել Է Ուկրաինայի թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ղեկավարների հետ կայացած հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, արծարծել Է Ուկրաինայի թեման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, նա ասել Է, թե Ուկրաինայի իրադրության գլխավոր պատճառը անպատասխանատու քաղաքականությունն Է:

«Ես չգիտեմ՝ որքանով Է իրատեսական Ուկրաինային նվիրված «Ժնեւ-2»-ը, սակայն, երկխոսությունից բացի, ճգնաժամի երկարաժամկետ լուծման այլ ուղի գոյություն չունի»,-նշել Է Պուտինը:

«Մեր հարեւանի՝ եղբայրական Ուկրաինայի օրինակն ակնառու կերպով ցույց Է տալիս, որ անպատասխանատու քաղաքականությունը շատ դժբախտություններ ու կորուստներ Է բերում»,-ասել Է նա:

Պուտինը հավելել Է, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով հազարավոր մարդիկ զրկվել են խաղաղ ու բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունից: «Մեզ համար, իհարկե, միեւնույնը չԷ այն ամենը, ինչ տեղի Է ունենում Ուկրաինայում»,-ընդգծել Է նա:

Նախագահը հիշեցրել Է, որ նախօրյակին ինքը զրույց Է ունեցել ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալթերի հետ: «Մենք մտադիր ենք գործել այդ պայմանավորվածույթունների շրջանակներում, նախանշված են Ուկրաինայի իրադրության լիցքաթափման նպատակով ԵԱՀԿ-ի ջանքերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ քայլեր, նախեւառաջ Կիեւի ներկայիս իշխանությունների ու Ուկրաինայի հարավարեւելյան տարածաշրջանների ներկայացուցիչների միջեւ ուղղակի երկխոսության կարգավորման հաշվին»,-ընդգծել Է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում